Երևանը Բաքվից ստացել է առաջարկների չորս փաթեթ, ի պատասխան ուղարկել է երեքը․ Արարատ Միրզոյան

Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծին, ընդհանուր առմամբ, Ադրբեջանից առաջարկների 4 փաթեթ է ստացել։ Ի պատասխան ԱԳն-ն ադրբեջանական կողմին երեք փաստաթուղթ է ուղարկել։ Այս մասին արտաքին հարաբերությունների մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Բաքվից առաջարկությունների վերջին փաթեթը, նրա խոսքով, վերջերս է ստացվել։ Երևանը դեռ պատասխան չի տվել։ «Շատ հարցերում կողմերին հաջողվեց գտնել,…

Կարդալ ավելին

48-ամյա քաղաքացու ավտոմեքենայի պահեստային անվադողի մեջ թմրամիջոցներ են հայտնաբերվել․ նախաքննությունն ավարտվել է

2022թ․ մայիսի 5-ին՝ ժամը 13:25-ին, բուժհաստատությունից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակից մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ քաղաքացու մահը վրա է հասել սուր սրտային անբավարարությունից՝ բնական և սինթետիկ կաննաբինոիդների և բենզոդիազեպինների խառնուրդով սուր թունավորման հետևանքով: Ինչպես հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեից,…

Կարդալ ավելին

ԱՄՆ-ը պատրաստ է շարունակելու արդյունավետ գործընկերությունն ու աջակցելու ՆԳՆ-ին

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը, ՆԳՆ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի ղեկավար Ալեքսիս Հավթվանին։ Ողջունելով դեսպանին՝ Վահե Ղազարյանը շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու…

Կարդալ ավելին

Այսօրվանից սկսվում են հանրակրթության ոլորտում բարեփոխումների հանձնաժողով ձևավորելու աշխատանքները․ Ներսիսյան

Այլևս անառարկելի է, որ մեր շրջապատում տեղի ունեցող բազմաթիվ բացասական երևույթներ բավարար գիտելիքների բացակայության, իրավագիտակցության ու ընկալումների, արժեհամակարգի բացասական փոփոխությունների հետևանք են: Այս մասին ֆեյսբուքում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: «Մենք անընդհատ փորձում ենք վերացնել հետևանքները, մինչդեռ պատճառը շարունակում է պահպանվել և անընդհատ նոր խնդիրներ ծնել: Այս ամենը պարտադրում է ամեն ինչ սկսել ամենաառաջնային…

Կարդալ ավելին