March 25, 2023

Ադրբեջանը ձգտում է ավելի խստացնել Արցախի շրջափակումը. Արցախի ԱԳՆ-ն ՌԴ խաղաղապահներից գործնական քայլեր է ակնկալում

Արցախի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել  ադրբեջանական կողմի Շուշի-Լիսագոր հատվածում շփման գիծը խախտելու և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովելու հետ կապված։ Հայտարարության մեջ ասվում է. «Մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, հատել են Արցախի Հանրապետության զինված ուժերի հետ շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում…

Կարդալ ավելին

Ֆրանսիայում բողոքի ակցիաների ժամանակ վիրավորել են լուսանկարչին և հրկիզել երկու ոստիկանական մեքենա

Առնվազն մեկ մարդ վիրավորվել է, երկու մեքենա հրկիզվել Է Ֆրանսիայի Սենտ Սոլին քաղաքում ջրամբարի կառուցման դեմ ցույցի ժամանակ ցուցարարների և ոստիկանների միջև բախումների հետևանքով, հայտնում է ԲՖՄ հեռուստաալիքը: «Լուսանկարիչը վիրավորվել է: Առնվազն երկու տրանսպորտային միջոց էլ հրկիզվել է», – ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: Տեղական իշխանությունների համաձայն՝ ցույցերին մասնակցում է առնվազն 6 հազար մարդ, կազմակերպիչները…

Կարդալ ավելին

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները փակ են. Լարսը նույնպես փակ է բեռնատարների համար

Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերեւութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Կարդալ ավելին

Հայաստանի հավաքականը պարտվեց Թուրքիային՝ 1-2

Եվրո-2024-ի ընտրական փուլի մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել է Թուրքիայի թիմին և 1-2 հաշվով ցավալի պարտություն կրել: Խաղի արդեն 10-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ է դարձել «Հոֆենհայմի» պաշտպան Օզան Քաբակը՝ Կամո Հովհաննիսյանի փոխանցումի հետո գնդակն ուղարկելով սեփական դարպասը: Բաց թողած գոլից հետո Թուրքիայի հավաքականը սկսեց ավելի ագրեսիվ գործել և ավելի շատ խախտել կանոնները…

Կարդալ ավելին