Թուրքական որոշ լրատվամիջոցներ անդրադարձել են Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը

Թուրքիայի որոշ լրատվամիջոցներ անդրադարձել են Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին, որը կմեկնարկի Երևանի «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 21:00-ին: Ըստ թուրքական «Հուրիեթ» թերթի՝ Հայաստանը առաջին խոչընդոտն է ԵՎՐՈ-2024-ի ճանապարհին: «Կազմում առկա անուններից ամենավտանգավորը Տիգրան Բարսեղյանն է: Լուկաս Սելարայանը, Սարգիս Ադամյանը, Նորբերտո Բրիասկոն և Վարազդատ Հարոյանը կազմում են թիմի ողնաշարը»,- գրում է «Հուրիեթ»-ը: «Թուրքիան ցանկանում է առանց սխալների հանձնել առաջին…

Կարդալ ավելին

ԳՇ պետը մարտական հերթապահության ընթացքում առավել աչքի ընկած պահեստազորայիններին պարգևատրել է արժեքավոր նվերներով

Նոր ձևաչափով անցկացվող վարժական հավաքների առաջին հոսքի պահեստազորայինները մարտի 25-ին ավարտել են իրենց 25-օրյա հավաքները։ Ինչպես տեղեկանում ենք Պաշտպանության նախարարությունից, այդ կապակցությամբ ՀՀ ՊՆ զորամիավորումներից մեկում անցկացվել է հանդիսավոր միջոցառում։ Ողջունելով վարժական հավաքներին ներգրավված պահեստազորայիններին՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն իր և պաշտպանության նախարարի անունից շնորհակալություն է հայտնել հավաքներին…

Կարդալ ավելին

Կենդանաբանական այգու տնօրենի պարտականությունները կկատարի փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը

«Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է կազմակերպության գիտական գծով տնօրենի տեղակալ Աշոտ Ասլանյանին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է քաղաքապետարանից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար Էդմոնդ Ղազարյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Էդմոնդ Ղազարյանը կենդանաբանական այգու տնօրենի պարտականությունները կատարում էր 2022 թվականի մարտի 29-ից։

Կարդալ ավելին

Ֆուտբոլային երկրպագուները գունավոր ծխով, սուլոցներով, երթով շարժվում են դեպի Հանրապետական մարզադաշտ

Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուները գունավոր ծխով, սուլոցներով, երթով շարժվում են դեպի Հանրապետական մարզադաշտ: Այսօր ժամը 21:00-ին Վազգեն Սարգսյան հանրապետական մարզադաշտում կմեկնարկի Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը։

Կարդալ ավելին