Այդ պարտությունն ինձ վրա ազդել է, քանի որ ես իմ կյանքում քիչ եմ պարտվել. Պետրակովը՝ Հայաստան-Թուրքիա խաղի մասին
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Կիպրոսի թիմի հետ ընկերական հանդիպման նախօրեին ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա մեկնաբանել է նաև Թուրքիայի հավաքականից կրած 1:2 հաշվով պարտությունը։ «Երեկ աշխատել ենք երկու խմբով։ Թուրքիայի թիմի դեմ հանդիպմանը մասնակցած ֆուտբոլիստները վերականգնողական մարզում են անցկացրել, պահեստայինները լիարժեք մարզվել են։ Թուրքիայի թիմի հետ հանդիպման մասին խոսելիս, պետք…
