Թուրքիայում փողոցներն անցել են ջրի տակ. Նոր զոհեր և վիրավորներ. Մանրամասներ (տեսանյութ)

7,4 և 7,8 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշաժերը փետրվարի 6-ին՝  վաղ առավոտյան ցնցեցին Թուրքիայի հարավարևելյան հատվածները՝ դառնալով աննախադեպ ավերածությունների և զոհերի պատճառ։ Մինչ այս պահը հայտնի է 52,000-ից ավել  զոհի մասին, հսկայական թիվ են կազմում անհետ կորածները, տուժել  է ավելի քան 14 միլիոն մարդ։ Մանրամասները դիտեք Բաց TV-ի պատրաստած ռեպորտաժում

Կարդալ ավելին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների հետ է հանդիպել ։ «Դեսպան Քվինը խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների հետ մարտի 24-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում ընդգծեց Միացյալ Նահանգները պատրաստակամությունն աջակցել Հայաստանի ժողովրի դավարական ուղեգծին և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ջանքերին»,- ասվում է դեսպանատան սոցցանցային էջի գրառման մեջ։ Նյութն՝ այստեղ 

Կարդալ ավելին

Ադրբեջանը Ֆրանսիային կոչ է արել «հարգել մարդկանց՝ մտքի և հավաքների ազատությունը»

Աշխարհում մարդու իրավունքների և ազատությունների առումով վատագույն ցուցանիշներն ունեցող Ադրբեջանը, Ֆրանսիայում զանգվածային ցույցերի ֆոնին, դիմել է այդ երկրի իշխանություններին՝ կոչ անելով հարգել քաղաքացիների սահմանադրական իրավունքները, մասնավորապես՝ մտքի և հավաքների ազատությունը, ինչպես նաև խաղաղ բողոքի ակցիաների իրավունքը: Ինչպես հաղորդում է interfax.az-ը, այս մասին ասել  է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ ի պատասխան Ֆրանսիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի…

Կարդալ ավելին

Ռուսաստանն ունի բացառիկ զենք, որը կարող է ոչնչացնել ցանկացած հակառակորդի, այդ թվում՝ ԱՄՆ-ին. Պատրուշև

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Ռուսաստանի սահմանների մոտ ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչների թռիչքները՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում պայմանական թիրախների վրա կեղծ հրթիռային հարվածներով՝ դրանք որակելով «վտանգավոր և անհեռատես հիմարություն»։ «Չգիտես ինչու, ամերիկացի քաղաքական գործիչները, որոնք սեփական քարոզչության գերին են, վստահ են, որ Ռուսաստանի հետ անմիջական հակամարտության դեպքում ԱՄՆ-ն ի վիճակի է կանխարգելիչ…

Կարդալ ավելին