March 29, 2023

Քամու հետևանքով բարդին տապալվել է ու փակել Գետափ-Մարտունի ավտոճանապարհը

Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածում՝ Գետափի կամրջի մոտակայքում, ուժեղ քամուց ճամփեզրյա ծառը տապալվել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տապալվել է բարդու ծառ (մոտ 20 մետր ),…

Կարդալ ավելին

Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովի հռչակագիրը չի անդրադարձել ՀՀ դեմ Ադրբեջանի ագրեսիային. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի աշխատանքներին: Գագաթնաժողովն անցկացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ՝ առցանց ձևաչափով: Այս մասին հայտնում են կառավարությունից։ Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի ավարտին ընդունվել է Հռչակագիր, որին Հայաստանի Հանրապետությունը միացել է վերապահումով:

Կարդալ ավելին

Քիշնևի քաղաքապետի հետ հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է Հայաստանի ու Արցախի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին

Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Քիշնևի (Մոլդովայի Հանրապետություն) քաղաքապետ Իոն Չեբանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից։ Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ ընդգծեց, որ նմանօրինակ այցելություններն իրենց կարևոր նպաստն են բերում երկու երկրների բարեկամական կապերի առավել ամրապնդմանն ու գործակցության զարգացմանը։ Նորին…

Կարդալ ավելին

ՀԱՊԿ ԽՎ հանձնաժողովի նիստում ուշադրության է հրավիրվել Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման խնդրին

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի նախագահությամբ Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստը: Ի թիվս այլ հարցերի՝ հանձնաժողովի օրակարգում ընդգրկված է եղել 2021 թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու վերաբերյալ հայտարարությունը: Այս հարցի կապակցությամբ ՀՀ…

Կարդալ ավելին