Միջազգային գործընկերներից ակնկալում ենք Ադրբեջանի գործողություններին անհապաղ և հասցեական արձագանք. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրեյթերին և հանձնաժողովի անդամներին: Հանդիպմանն ԱԺ նախագահը ելույթ է ունեցել և պատասխանել հարցերի: Ալեն Սիմոնյանը նշել է, որ եվրոպական արժեքներին հավատարմությունը, Եվրոպական միության երկրների հետ գործընկերության զարգացումը Հայաստանի համար եղել և շարունակում է մնալ արտաքին քաղաքականության տիրույթի կարևոր ուղղություններից մեկը:…

Կարդալ ավելին

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում, իսկ կառուցապատողին առնչվող քրեական գործը կասեցվել է. Infocom.am

«Ինֆոքոմ»-ը գրում է՝ Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը 2021-ի փետրվարին ընդարձակ բնակարան է ձեռք բերել Երևանի կենտրոնում կառուցվող «Բյուրեղ» բնակելի թաղամասում։ Խաչատրյանը բնակարանն իր հարևանների համեմատությամբ ձեռք է բերել էականորեն ավելի էժան գնով։ Այդ ընթացքում տարօրինակ ճակատագրի է արժանացել Հատուկ քննչական ծառայությունում (այժմ՝ Հակակոռուպցիոն կոմիտե) քննվող քրեական գործը, որն առնչվում էր 2017-ի խորհրդարանական ընտրություններում…

Կարդալ ավելին

Գոհար Ավետիսյանը հրապարակել է էքսկլյուզիվ լուսանկար. Շոուբիզնեսն այսօր (տեսանյութ)

Դերասանուհի Հասմիկ Խոջյանն այսօր տոնում է իր ծննդյան 28–ամյակը, որի կապակցությամբ իր նորածին դստեր՝ Նարէի հետ հրապարակել է առաջին ֆոտոշարքը, որտեղ երևում է երեխայի դեմքը։ ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհի Մերի Մակարյանն ինստագրամյան իր էջում զվարճալի հոլովակ է հրապարակել հղիության շրջանից, որին կից գրել է՝ հիշողություններ հղիությունից։ Մանրամասները՝ տեսանյութում:  

Կարդալ ավելին

Հրդեհ՝ Հրազդանի «Մամաներ» կոչվող թաղամասում

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի «Մամաներ» կոչվող թաղամասում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։37-ին, մարվել՝ 17։18-ին: Այրվել են մոտ 150 հակ անասնակեր և խորդանոցը (մոտ 6 քմ)։

Կարդալ ավելին