Երևանում քամու հետևանքով ծառերն ընկել ու վնասել են մեքենաները

Քամու հետևանքով մայրաքաղաքում դեֆորմացված, սերտաճած, կենսունակության ավարտին մոտ ծառեր են տապալվել։ Ինչպես տեղեկանում ենք «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի ֆեյսբուքյան էջից, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Բաբաջանյան 27 հասցեում, թեղին վնասել է քաղաքացու ավտոմեքենան։ Ծառ է տապալվել նաև Կենտրոն վարչական շրջանում՝ Արշակունյաց 2/19 հասցեում։ Պատին սերտաճած այլանթ տեսակի ծառը վնասել է ավտոմեքենա։

Կարդալ ավելին

Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը Հայաստանում հասել է 85–ի

Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը վերջին թարմացումից հետո  ավելացել է ևս 35-ով: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։ Այսպիսով, մարտի 29-ի դրությամբ, Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 85 է: 85-ից հոսպիտալացված է 7-ը, 36-ը՝ հոսպիտալացված չէ, 42-ը՝ դուրս է գրվել: Հոսպիտալացված հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Դեպքերից 57-ը երեխաներ են, 28-ը` մեծահասակ:…

Կարդալ ավելին

Նոր մանրամասներ 15 զինծառայողի մահվան գործով․ Հակիրճ լուրերն այսօր (տեսանյութ)

Այսօր տեղի է ունեցել Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողների իրավապաշտպան Նորայր Նորիկյանի ու լրագրողների հանդիպումը, որտեղ փաստաբանը նշել է, որ զոհված 15 զինծառայողների ծնողները վաղը կհանդիպեն ՀՀ զինվորական դատախազի հետ։ Այնուհետև հավելել, որ այս պահի դրությամբ, հարցաքննվել են դեռեւս միայն 10 ծնողներ, զոհված մյուս 5 զինծառայողների ծնողների հարցաքննությունը կլինի առաջիկայում։…

Կարդալ ավելին

2022 թ․-ին միայն ԿԳՄՍՆ-ի կողմից բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանին հատկացվել է 5 մլն 720 հազար դրամ․ պարզաբանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանում է տարածել բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանի հայտարարությունների վերաբերյալ․ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հարկ է համարում պարզաբանել բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական առաջնությունների հաղթող Էրիկ Իսրայելյանի՝ ԶԼՄ-ներում տարածված դժգոհություններն առ այն, թե չի ստացել պետության կողմից իրեն հատկացված ֆինանսական աջակցությունը՝ գրանցած մարզական հաջողությունների համար: Տեղեկացնում ենք,…

Կարդալ ավելին