Մարդու կյանքին և առողջությանը սպառնացող որևէ խնդիր չի հայտնաբերվել. ՍԱՏՄ-ը պատասխանել է Ռոսսելխոզնադզորին

Հայաստանից ՌԴ կաթնամթերքի արտահանման հետ կապված ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) հայտարարության կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Սննդամթերքի անվտանգության՝ մարդու կյանքին և առողջությանը սպառնացող որևէ խնդիր չի հայտնաբերվել։ Կաթնամթերքի արտադրությունները, ինչպես նաև սննդամթերքի արտադրության ողջ շղթան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից պատշաճորեն վերահսկվում է՝ համապատասխան իրավական ակտերով վերապահված գործառույթների։ Այս մասին հաղորդում…

Կարդալ ավելին

Ի՞նչ է սպասվում Արցախին, արդյո՞ք կմերժվեն Ադրբեջանի առաջարկները․ Մեկնաբանում է քաղաքագետը (տեսանյութ)

Արցախը երկրորդ անգամ է մերժել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հանդիպելու առաջարկը։ Պաշտոնական Ստեփանակերտը պատրաստ է բանակցել Բաքվի ներկայացուցիչների հետ՝ Արցախում՝ ռուս խաղաղապահների շտաբում։ Արցախի ԱԳՆ-ը մեկնաբանել է Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ հանդիպում անցկացնելու Ադրբեջանի առաջարկությունը։ «Հանդիպման վայրի և օրակարգի հետ կապված ադրբեջանական կողմի հնչեցրած պայմանները, ինչպես նաև համատեքստը, որում ներկայացվել է տվյալ առաջարկը, վկայում են, որ…

Կարդալ ավելին

Սամվել Բաբայանի որդին, ինչպես Արցախի յուրաքանչյուր քաղաքացի, ազատ է զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ. հայտարարություն

Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Տևական ժամանակ է հայաստանյան մամուլը սևեռված է Սամվել Բաբայանի արցախյան գործունեության վրա՝ նրան վերագրելով մենաշնորհային դիրք շուկայում, անտեսվածություն մտավորական շրջանակում, հակազդեցություն «ընդդիմադիր» միջավայրում և այլն։ Այս և նմանատիպ այլ հրապարակումների առնչությամբ հարկ ենք համարում մեկնաբանել․ Բաբայանը ինքնուրույն գործիչ է և իր գործունեությունը չի պայմանավորում…

Կարդալ ավելին

Ես չեմ հրաժարվում ՀՀ քաղաքացիությունից, ես հրաժարվում եմ ՀՀ դրոշը բռնցքամարտում բարձրացնելուց․ Էրիկ Իսրայելյան

Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը Tert.am-ի հետ զրույցում ասել է․ «Թող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշադրություն դարձնի թե՛ բռնցքամարտի ֆեդերացիայի ու թե՛ փոխնախարար Կարեն Գիլոյանի պահվածքին, ու տեսնի, որ նրանք խաբում են, հուսով եմ՝ վարչապետը կտեսնի ու ընթացք կտա իմ հայտարարություններին, քանի որ իրեն դիմում է իր երկրից աշխարհի չեմպիոնը»։ Վերջինս նշել է, որ ինքը բռնցքամարտի ֆեդերացիայի…

Կարդալ ավելին