ԱԽ քարտուղարը ներկայացրել է Ադրբեջանի հավանական էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները

Աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 29-ին հանդիպումներ է ունեցել Լատվիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրիս Տեյկմանիսի, նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Յաանիս Կաժոչնիշի, Լատվիայի արտաքին գործերի նախարարի եվրոպական հարցերով տեղակալ Ինգրիդա Լևրենսի, ինչպես նաև Լատվիայի վարչապետի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մաարիս Չեպուրիտիսի հետ։ Հանդիպումների ընթացքում կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն…

Կարդալ ավելին

Արցախում ժամանակավորապես անհասանելի է հեռախոսակապն ու համացանցը

«Ղարաբաղ Տելեկոմը» տեղեկացնում է, որ մալուխի վնասման պատճառով համացանցի և հեռախոսակապի ծառայությունն Արցախում ժամանակավորապես անհասանելի է, տարվում են վերականգնման աշխատանքներ։

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում․ Սպասվում են տեղումներ

Մարտի 30-ին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Առանձին վայրերում օդերեւութաբանները կանխատեսում են հարավ-արեւմտյան քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, կդիտվի մառախուղ, հնարավոր է ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը ցերեկն արդեն կնվազի 5-6 աստիճանով։  NEWS.am-ի տվյալներով, Երեւանում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +15+17։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝…

Կարդալ ավելին

ԱՄՆ-ի թիրախում են ԽՍՀՄ նախկին հանրապետությունները. Պատրուշևը՝ կենսաբանական զենքի մասին

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ասել է որ  միայն Ուկրաինան չէ, որ դարձել ամերիկյան կենսաբանական զենքի փորձադաշտ, ԱՄՆ-ի թիրախներն են Վրաստանը, Մոլդովան, ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) մի շարք երկրներ։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն: «Ոչ միայն Ուկրաինան է դարձել կենսաբանական զենքի փորձադաշտ։ ԱՄՆ-ի թիրախում են նաև ԽՍՀՄ մյուս նախկին հանրապետությունները, ինչպիսիք…

Կարդալ ավելին