Վթարի է ենթարկվել սիրված երգչուհին. Շոուբիզնեսն այսօր (տեսանյութ)

Լրագրող Արուս Տիգրանյանը ինստագրամյան իր էջում հոլովակ է հրապարակել, որտեղ ծաղրում է Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդմանը։ Երգչուհի և հագուստի դիզայներ Անահիտ Սիմոնյանը, ով բավականին ակտիվ է սոցիալական հարթակներում, ինստագրամյան իր էջի սթորի բաժնում հայտնել  է, որ կոտել են իր ատելյեի դուռը։ Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդալ ավելին

Արարատ Միրզոյանը Մալթայի նախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակը

Վալետայում Մալթայի Հանրապետության նախագահ Ջորջ Վելլան այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին: Զրուցակցիները կարևորել են միջպետական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանից առաջին երկկողմ պաշտոնական բարձրաստիճան այցը Մալթա և համոզմունք հայտնել, որ այն նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բազմակողմ հարթակներում Հայաստանի և…

Կարդալ ավելին

Հայաստանում Իրանի դեսպանը կփոխվի

Մահդի Սոբհանին կնշանակվի Հայաստանում Իրանի դեսպան։ Իրանական ISNA գործակալությունը տեղեկացնում է, որ Սոբհանին այժմ Սիրիայում Իրանի դեսպանն է։ Սիրիայում Իրանի նոր դեսպան է նշանակվել Հոսեյն Աքբարին։ Հայաստանում Իրանի ներկայիս դեսպանը Աբբաս Բադախշան Զոհուրին է։

Կարդալ ավելին

Հայտնաբերվել է ապօրինի ավազի հանք

Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տանձուտ գյուղի վարչական տարածքում հայտնաբերել են ավազի ապօրինի արդյունահանման դեպք։ Տեսուչներն անհապաղ դադարեցրել են ծանր տեխնիկայով ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման աշխատանքները։ Համապատասխան նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։

Կարդալ ավելին