Հայտնաբերվել է ապօրինի ավազի հանք

Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տանձուտ գյուղի վարչական տարածքում հայտնաբերել են ավազի ապօրինի արդյունահանման դեպք։ Հայտնում են տեսչական մարմնից: Տեսուչներն անհապաղ դադարեցրել են ծանր տեխնիկայով ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման աշխատանքները։ Համապատասխան նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։ Նյութի աղբյուրն ՝ այստեղ 

Կարդալ ավելին

Իրանի քաղաքացին ընկել է 8 մետր բարձրությունից․ Կյանքը հաջողվել է փրկել․ shamshyan.com

Երեկ՝ մարտի 29-ին, ժամը 10։00-ի սահմաններում «Տաշիր» բժշկական կենտրոնի բժիշկների շտապօգնության խումբը «պոլիտրավմա, գլխուղեղի փակ վնասվածք, որովայնի ներքին արյունահոսություն, սրտի կանգ» ախտորոշմամբ «Տաշիր» բժշկական կենտրոն են տեղափոխել մի քաղաքացու։ Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, հիվանդանոց ժամանած ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ նրա վիճակը ծայրահեղ ծանր է և…

Կարդալ ավելին

Հայաստանը Հունաստանի հետ ստորագրել է ռազմական համագործակցության նոր ծրագիր

Հայաստանը Հունաստանի հետ ստորագրել է ռազմական համագործակցության նոր ծրագիր։ Tert.am-ի տվյալներով երեքշաբթի օրը՝ մարտի 28-ին, Հունաստանի զինված ուժերի դաշնակից և բարեկամ երկրների հետ միջազգային համագործակցության շրջանակում և Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի ծրագրերի պլանավորման համաձայն, ՀՀ ՊՆ Պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի Միջազգային կապերի բաժնի տնօրեն…

Կարդալ ավելին

Ջեյհուն Բայրամովը Հայաստանին կրկին մեղադրել է խաղաղության խափանման մեջ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով գտնվում է Իսրայելում։ Այսօր Բայրամովը հանդիպել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրավիճակի, հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ։ Բայրամովը Հայաստանին կրկին մեղադրել է ագրեսիվ հռետորաբանության և խաղաղության խափանման մեջ։ Բայրամովը, մասնավորապես, հայտարարել է. «Հայաստանը վերջին շաբաթներին շարունակել է իր ագրեսիվ հռետորաբանությունն ու գործունեությունը։…

Կարդալ ավելին