ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը հղի է ապակայունացմամբ․ ՀԱՊԿ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը ՀԱՊԿ կենտրոնակայանում ղեկավարության ընդլայնված նիստում հայտարարել է որ , հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղյան գոտում իրավիճակը հղի է լուրջ ապակայունացմամբ։ Ըստ Տասմագամբետովի, ներկայումս արդիական են մնում Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված ռիսկերը։ Նա տարածաշրջանում առկա լարվածությունն անվանել է «տարիների հակասությունների հետեւանք»։ Նյութի աղբյուրն ՝ այստեղ
