Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի երիտասարդների առաջնությունում 6-րդն է

Հայաստանի մարմնարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանն աշխարհի երիտասարդների 2-րդ առաջնության 6-րդն է (բազմամարտ): Անտալիայի քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի երիտասարդների առաջնության բազմամարտում Համլետ Մանուկյանը հավաքեց 78.666 միավոր և զբաղեցրեց 6-րդ տեղը: Աշխարհի երիտասարդների չեմպիոնը չին Քին Գուհուանն է, երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Կոլումբիայից Անգել Բարայասը, իսկ եռյակը եզրափակում է Իտալիան ներկայացնող Ռիկարդո Վիլլան: Հայաստանի մյուս ներկայացուցիչը`…

Կարդալ ավելին

ԼՂ Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի ռեժիմի պահպանմանը։ Ինչպես նշվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում, Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք։ Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

Կարդալ ավելին

Նոր մանրամասներ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների ծեծկռտուքից․ Օրվա լուրերը հակիրճ (տեսանյութ)

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները հավաքվել էին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում և երթ իրականացնել դեպի Սյունիք: Նրանք նշել են, որ ուզում են տեղում պարզել, թե ինչպես է Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժել ադրբեջանական զինուժը և ինչո՞ւ է Բերձորի միջանցքը մինչև հիմա փակ: Ֆրանսիական Օվերն-Հռենոս-Ալպեր շրջանի ղեկավար Լորան Վոքեն վկայում է, որ Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի տարածքը։ Այս…

Կարդալ ավելին

Քամու հետևանքով Երևանում ծառեր են տապալվել

Քամու հետևանքով այսօր մայրաքաղաքում դեֆորմացված, սերտաճած, կենսունակության ավարտին մոտ ծառեր են տապալվել։ Այս մասին հայտնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանությունը»։ Շենգավիթ վարչական շրջանում՝ Եղբայրության 12 հասցեում, թեղին ընկնելով փակել է ճանապարհը: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Լեփսիուսի 17 հասցեում էլ ծիրանենի է տապալվել: Կազմակերպության աշխատակիցներն օպերատիվ են արձագանքել:

Կարդալ ավելին