March 2023 Page 21

Ադրբեջանական ԶՈՒ-ն կրակել է դաշտավայրում աշխատող Բերդաշենի բնակչի ուղղությամբ

Մարտի 30-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ այսօր ժամը 10:35-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի 29-ամյա բնակիչ Հայկ Զարգարյանը, գյուղի վարչական տարածքում իր կողմից շահագործվող «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական բանակի ծառայողները հարակից մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակ են բացել տրակտորի ուղղությամբ։ Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել է։  Դեպքի մասին…

Կարդալ ավելին

Սահմանապահ զորքերը պատրաստ չեն թշնամուց պաշտպանելու սահմանը․ փորձագետ

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը, խոսելով ադրբեջանական զինուժի կողմից Գորիս-Ստեփանակերը մայրուղին Աղավնո և Տեղ գյուղերի արանքում փակելու ու երթուղու փոփոխման մասին, ասել է, որ  Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով Պաշտպանության նախարարության ստորաբաժանումները դուրս են գալու՝ ըստ պլանի, և նրանց փոխարեն տեղակայվելու են Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ: Tert.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, անդրադառնալով այս որոշմանը,…

Կարդալ ավելին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի՝ Լաչինի միջանցքի մասին հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ հայտարարելով, թե իբր տարածաշրջանում «իրավիճակը շահարկելու» (չակերտները՝ Tert.am) Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին փորձերը անընդունելի են։ «Գաղտնիք չէ, որ Հայաստանը, «ժողովրդավարության քողի տակ» (չակերտները՝ Tert.am), «շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը» (չակերտները՝ Tert.am)։ Հայաստանի վարչապետը հիմքեր չունի «սխալ մեկնաբանելու» (չակերտները՝ Tert.am) Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ որոշումը…

Կարդալ ավելին

Հայտնաբերվել է ապօրինի ավազի հանք

Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տանձուտ գյուղի վարչական տարածքում հայտնաբերել են ավազի ապօրինի արդյունահանման դեպք։ Հայտնում են տեսչական մարմնից: Տեսուչներն անհապաղ դադարեցրել են ծանր տեխնիկայով ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման աշխատանքները։ Համապատասխան նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։ Նյութի աղբյուրն ՝ այստեղ 

Կարդալ ավելին