Ֆրանսիան պետք է ամեն ինչ անի թույլ չտալու ևս մեկ ցեղասպանություն հայերի նկատմամբ. Վոքիեին
Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեի գլխավորած պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ: Ինչպես տեղեկանում ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, տնօրեն Հարություն Մարությանը հյուրերին է ներկայացրել հուշահամալիրի ստեղծման պատմությունը։ Նա անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ…
