Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպք է արձանագրվել. ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից Լեռնային Ղարաբաղում, Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպք է արձանագրվել, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Ըստ հաղորդագրության՝ տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը քննություն է անցկացնում։
