April 1, 2023 Page 6

Վերականգնվել է մետրոպոլիտենի աշխատանքը

Ժամը 15։10-ից մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է։ Այս մասին  հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից: Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ բեկորներն ընկել են մետրոպոլիտենի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է։

Կարդալ ավելին

Ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը

ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացրել է մոտակա ամենացուրտ ժամանակահատվածի մասին։ «ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ Հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում և նրա նախալեռնային շրջաններում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, օդում՝ 0…-3 աստիճան, հողի մակերևույթին՝  -3…-4 աստիճան, որը կդիտվի լուսադեմին, ժամը 05:00-07:00…

Կարդալ ավելին

Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք․ առարկայով հարվածելու վարկածը հերքվում է․ Փաստաբան

«Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ «Ռենտգեն հետազոտությամբ Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք (առանց տեղաշարժի): Այդ հանգամանքն ամբողջությամբ ու վերջնականապես հերքում է նախաքննության մարմնի նախնական վարկածն այն մասին, որ հարվածը հասցվել է ինչ-որ առարկայով», – գրել է նա։ …

Կարդալ ավելին

15 անշարժ գույք Արարատի մարզում, 58․5 մլն դրամ. Մասիսի նախկին քաղաքապետի վերաբերյալ հայցադիմումն ընդունվել է վարույթ

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Մասիսի նախկին քաղաքապետ Ս.Հ.-ից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 15 անշարժ գույք Արարատի մարզում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր հաշվարկով կազմում է ավելի քան 288 մլն 86 հազար 250 դրամ. 1 իրավաբանական անձում մասնակցություն, 5…

Կարդալ ավելին