April 3, 2023 Page 5

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2սմ-ով

Սևանա լճի մակարդակը մարտի 27-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել` 1900.32մ (02.04.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 14սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 4սմ-ով։ Այս մասին տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Արփա-Սևան ջրատարով մարտի 27-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը…

Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանը Գառնահովիտում ծանոթացել է մոդուլային տիպի դպրոցի կառուցման ընթացքին (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզի Գառնահովիտ բնակավայրում ծանոթացել է մոդուլային տիպի միջնակարգ դպրոցի կառուցման ընթացքին: «Գառնահովիտցիների հետ նաև զրուցել ենք գյուղի զարգացման ծրագրերի մասին, ապա միասին այցելել Գառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցի և մոմ վառել»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետը:  

Կարդալ ավելին

Առաջին ատյանի 220 դատավորի աշխատավարձերը կբարձրանան

ՀՀ արդարադատության նախարարությունը՝ առաջնորդվելով Դատաիրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարությամբ, ելնելով դատավորի անկախությունը երաշխավորելու և առաջին ատյանի դատարանների դատավորների առկա թափուր պաշտոնները համալրելու նպատակներից, ինչպես նաև բարձր որակավորում ունեցող մասնագետների համար գրավչություն ապահովելու անհրաժեշտությունից, մշակել է նախագիծ, որով նախատեսվում է առաջին ատյանի ընդհանուր իրավասության՝ քրեական, քաղաքացիական, վարչական և սնանկության բոլոր դատարանների՝ 220 դատավորների աշխատավարձերի հավելում՝ պաշտոնային դրույքաչափի…

Կարդալ ավելին

Փողոցում հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը. Օրվա լուրերը հակիրճ (տեսանյութ)

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել էր, որ երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը: Նա հիշեցրել է, որ երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա ևս հարձակում է գործել ՀՅԴ պատգամավորը և հարվածել նրան, ապա 100 մետր հեռավորությունից սադրանք է իրականացնում ՀՀ ԱԺ նախագահի նկատմամբ…

Կարդալ ավելին