April 5, 2023 Page 5

Արցախի պետնախարարը շտապ հայտարարություն է տարածել. Հակիրճ լուրերն այսօր

Գիշերը ադրբեջանցիները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի արգելափակված հատվածում արգելել են արցախցիների մուտքը Արցախ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: Ներսիսյանը անդրադարձել է, որ դեռևս 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել ու անանց վիճակում է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը` Արցախի ողջ բնակչությանը թողնելով հումանիտար բեռնափոխադրումների հույսին: Հարյուրավոր արցախցիներ մնացել են Հայաստանի Հանրապետությունում…

Կարդալ ավելին

ՀՀ նախագահը մեքսիկացի սենատորների հետ հանդիպմանն անդրադարձել է Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման խնդրին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Մեքսիկայի սենատորներ Ալեխանդրա դել Կարմեն Լեոն Գաստելումին և Ինդիրա Կեմպիս Մարտինեսին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանում բարձր են գնահատում Մեքսիկայի Սենատի կողմից այս տարվա փետրվարի 8-ին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ փաստաթղթի ընդունումը և սենատորների անգնահատելի ավանդն այդ գործում:…

Կարդալ ավելին

Զառ գյուղում չշահագործվող խանութի տանիքում հրդեհ է բռնկվել

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զառ գյուղում այրվում է չշահագործվող խանութի տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։04-ին, մարվել՝ 17։24-ին։ Այրվել են տանիքի (մոտ 100 քմ) փայտե կառուցատարրերից մոտ 15 քմ հատված։  

Կարդալ ավելին

Բռնցքամարտիկ Հենրիկ Սահակյանի դոպինգ թեստի պատասխանը դրական է. նա չի ընդգրկվել հավաքականում

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան պարզաբանում է ներկայացրել 54 կգ քաշային Հենրիկ Սահակյանի՝ աշխարհի առաջնությանը նախապատրաստվող բռնցքամարտի հավաքականում չընդգրկվելու մասին: հաղորդագրության մեջ, մասնավորապես, գրված է. «54 կգ քաշային Հենրիկ Սահակյանը աշխարհի առաջնությանը նախապատրաստվող Հայաստանի բռնցքամարտի հավաքականում չի ընդգրկվել, քանի որ Հակադոպինգային կազմակերպությունը ստացել է մարզիկի դոպինգ-թեստի դրական պատասխան: Թեստի նմուշառում Հենրիկ Սահակյանից վերցվել է Հայաստանի առաջնությունից հետո: Հակադոպինգային…

Կարդալ ավելին