ԲԴԽ անդամներ են ընտրվել Արթուր Աթաբեկյանը և Արշակ Վարդանյանը
Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց: Այս մասին հայտնում են բարձրագույն դատական խորհրդից։ Օրակարգում ներառված էր ԲԴԽ դատավոր անդամների ընտրության հարցը։ Ըստ ամփոփված արդյունքների՝ ԲԴԽ անդամներ են ընտրվել Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանը և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը։
