Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ
Ապրիլի 8-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվեց Ս․ Հարության ճրագալույցի Սուրբ Պատարագ։ Պատարագիչը Տ․ Շահե քահանա Հայրապետյանն էր։ Այս մասին տեղեկանում ենք Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից: Հընթացս Սուրբ Պատարագի Տեր հայրն ընթերցեց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորրդ Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը Նավասարդ Սրբազանին, որում…
