April 11, 2023 Page 10

Կրակոցները շարունակվում են․ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել

Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է սադրանքը: Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ: ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Կարդալ ավելին

Նոր երկրաշարժ Թուրքիայում և Հայաստանում (տեսանյութ)

Ապրիլի 11-ին, տեղական ժամանակով ժամը 14:31-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից երկրաշարժ է գրանցվել Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 7 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.3 մագնիտուդ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է նաև Երևանում 2 բալ և Արարատի մարզում՝…

Կարդալ ավելին

Վիրավորների թվում է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը․ «Հրապարակ»

Սյունիքից «Հրապարակին» հայտնել են, որ նախնական տվյալներով հայկական կողմն ունի 3 զոհ և բազմաթիվ վիրավորներ: Նախնական տեղեկություններով, վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը, որին այս պահին վիրահատում են։ «Մեզ ասացին, որ զոհերի թիվը հնարավոր է ավելանա, քանի որ հայկական կողմին դեռեւս չի հաջողվել վիրավորներին դուրս բերել փոխհրաձգության տարածքից»,- գրում է «Հրապարակը»։

Կարդալ ավելին

Ադրբեջանցի զինվորներ են անհետ կորել

hraparak.am-ը հայտնում է , որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզ շրջանում, անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով սահմանափակ տեսանելիության պայմաններում ադրբեջանական բանակի երկու զինծառայողներ շեղվել են ճանապարհից և մոլորվել։ Այս մասին հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից։ Նշվում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ։  

Կարդալ ավելին