Նիկոլ Փաշինյանի ասած 29․800 քկմ տարածքն օր օրի կրճատվում է․ զոհվածի մայր
Խոստացված խաղաղության դարաշրջանում մեզ սպասվում է սողացող պատերազմ և սպանդ։ Այս մասին Ազատության հրապարակում անցկացված բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը։ «Նիկոլ Փաշինյանի ասած 29․800 քկմ տարածքն օր օրի կրճատվում է։ Վաղն այս բոլոր առաջխաղացումները սպասվում են Արարատում, Վարդենիսում, Ջերմուկում, Երևանում։ Իսկ մեզ արնաքամ անելով հյուծող, մեր սերունդը լափող…
