ՊՆ-ն հայկական կողմի կորուստների վերաբերյալ հանդես կգա հայտարարությամբ

Ժամը 19:55-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ «Հորդորում ենք չհրապարակել հայկական կողմի կորուստների վերաբերյալ չճշտված տեղեկություններ: Պաշտպանության նախարարությունը հայկական կողմի կորուստների վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: Իրադրության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները կլինեն շարունակական»,- ասված է հայտարարությունում:

Կարդալ ավելին

Տեղի ուղղությամբ բնագծերը ամբողջական տեսք չունեն, ինչը խոցելի է դարձնում մարտական ծառայությունը․ Տիգրան Աբրահամյան

Մարտական գործողությունները Տեղ գյուղի հատվածում հիմնականում մեկ դիրքի ուղղությամբ են, ինչը սակայն չի բացառում մասշտաբների ընդլայնման հավանականությունը, հատկապես որ Ադրբեջանից նման տեղեկատվական կուրս է նկատվում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Կրակի ինտենսիվությունը մեծ չէ, կիրառվող զինատեսակները` սահմանափակ, սակայն կրկնում եմ` իրավիճակի փոփոխությունը կարող է րոպեների հարց դառնալ:…

Կարդալ ավելին

Իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է․ ՀՀ ՊՆ

Ժամը 19:35-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Պաշտպանության նախարարությունը հանդես կգա իրադրության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով:

Կարդալ ավելին

Բերդ համայնքի ղեկավարը հերքում է լուրերը, թե Պառավաքարում իրավիճակը լարված է

Սուտ տեղեկություն է, Պառավաքարի սահմանին կանգնած տղաների հետ խոսեցինք, ոչ մի լարվածություն չկա: Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով մամուլում հայտնված լուրերին, թե թշնամին սադրանքների է դիմել նաև Տավուշում, ասաց Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը: «Մեզ մոտ խաղաղ ու հանգիստ է, բայց զգոն ենք»,-նշեց նա: Աստղիկ Հակոբյանը նաև հավելեց, որ չգիտի՝ ինչպես են իր անունից նման տեղեկությունները…

Կարդալ ավելին