Նոր մանրամասներ սահմանային իրավիճակից. պաշտոնական

19:00-ի դրությամբ փոխհրաձգության ինտենսիվությունն էականորեն նվազել է: Վարդենիսի ուղղությամբ այս պահին գնդակոծության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, հիշյալ ուղղությամբ այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր հայկական կողմը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ԶՈՒ սպառազինության մեջ իրանական անօդաչու թռչող սարքեր չկան: Հորդորում ենք…

Կարդալ ավելին

ՌԴ փոխարտգործնախարարը և ՀՀ ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Ապրիլի 11-ին ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն Երևանում խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ արտաքին գործերի փոխնախարարներ Մնացական Սաֆարյանի և Վահան Կոստանյանի հետ։ Ռուդենկոն առանձին զրույց է ունեցել նաև Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Քննարկվել է բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ՝ շեշտը դնելով ԵԱՏՄ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում համագործակցության վրա։…

Կարդալ ավելին

Սահմանային լարվածությանը զուգահեռ՝ ԱԺ–ի մոտ անվտանգությունն ուժեղացվել է (տեսանյութ)

Սահմանային լարվածությանը զուգահեռ՝ Ազգային ժողովի մոտ անվտանգությունն ուժեղացվել է: Այստեղ մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոացվել և այդ գործընթացը շարունակվում է: Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ ՊՆ-ի՝ այսօր ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները  կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող  ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ:…

Կարդալ ավելին

Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության գործընթացով. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ հայտարություն է տարածել։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Հայաստանը շահագրգռված չէ խաղաղ գործընթացով։ Այդ մասին են վկայում հայկական կողմի սադրանքները, որոնք տեղի են ունենում միջազգային հանրության կողմից խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցելու լուրջ կոչերի ֆոնին։ Հայաստանի կողմից իրականացվող սադրանքները ոչ միայն խախտում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, այլև լրջորեն սպառնում են տարածաշրջանային խաղաղությանը և…

Կարդալ ավելին