Սոթքի ոսկու հանքի աշխատանքը դադարեցվել է, աշխատակիցները տարհանվել են
Այս պահին որոշակի լարվածություն կա Վարդենիսի ուղղությամբ։ Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: «Փոխհրաձգություն է տեղի ունեցել մոտ 10 րոպեի չափով կամ մի քիչ ավելի: Գիտեմ, որ Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցներին էվակուացրել են, քանի որ վտանգավոր է այնտեղ մնալը. հնարավոր է՝ լինեն միջադեպեր»,-նշեց նա: Պատգամավորը նաև հայտնեց, որ կրակոցները լսելի են նաև բնակիչների համար:
