Կապանում սպանվել է ԶՊՄԿ-ի պահնորդը
Ապրիլի 12-ին սպանություն է տեղի ունեցել Կապանում։ Ըստ Aravot.am-ի տեղեկությունների, սպանվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանը, որը Շղարշիկում պոչատար գնացող խողովակաշարի վրա էր աշխատում։ Շղարշիկը Կապանի թաղամասերից մեկն է: Սպանել են հրազենով, պատճառներն ու հանգամանքներն անհայտ են։
