April 12, 2023 Page 15

Օղակը գնալով սեղմվում է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Այսօր լրանում է Արցախի կյանքի ճանապարհի փակման չորրորդ ամիսը։ 2022-ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը բնապահպան ֆեյք-ակտիվիստների միջոցով Արցախի հանքերում մոնիթորինգ իրականացնելու պահանջով փակեց Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, սակայն կյանքը ցույց տվեց, որ Ադրբեջանի նպատակներն այլ էին՝ ամբողջությամբ տիրանալ Արցախին։ Եվ հակադրվելով միջազգային հանրության կոչերին, Հաագայի դատարանի որոշմանը, Ադրբեջանը մինչ օրս շարունակում…

Կարդալ ավելին

Ինչու գլխավոր դատախազը խուսափեց ուղիղ պատասխանել Թագուհի Թովմասյանի հարցին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը երեկ խորհրդարանում հարց ուղղեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին: «Տիկի՛ն դատախազ, Դուք աշխատել եք ՀՀ վճռաբեկ դատարանում 2007 թվականից: 2008-2009 թվականներին Սասուն Միքայելյանի, Նիկոլ Փաշինյանի եւ «Մարտի 1»-ի գործով անցնող մյուսների վերաբերյալ քրեական գործերի վճիռները կայացվել են մոտավոր…

Կարդալ ավելին

Անահիտ Մանասյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում

ՀՀ ազգային ժողովը Անահիտ Մանասյանին ընտրեց Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փակ գաղտնի քվեարկությունից հետո քվեարկության արդյունքները հայտնեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էր 69 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ էին քվեարկել:

Կարդալ ավելին