Պաշտոնից ազատվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը

Հանրապետության նախագահի հրամանագրով պաշտոնից ազատվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանը։ Հիշեցնենք՝ նա այդ պաշտոնին նշանակվել էր 2020 թվականի հոկտեմբերի 26-ին։

Կարդալ ավելին

Պաշտպանության նախարարը մանրամասներ է հայտնել երեկվա զինված բախումից

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է երեկ Տեղ գյուղի մոտ՝ հայ-ադրբեջանական սահմանին, տեղի ունեցած ռազմական բախմանը։ Նրա խոսքով՝ տեղակայման ճշգրտումներ են իրականացվում ՀՀ և Ադրբեջանի սահմանապահ ուժերի միջև. «Քանի որ այնտեղ որոշակի անճշտություններ կային, ՀՀ զինված ուժերն, իրենց պարտականությունները կատարելու նպատակով, ժամակավորապես տեղակայվել են այս տեղամասում՝ մինչև խնդրի վերջնական ճշտումը։ Այդ ճշգրտումների ընթացքում վերջին 7-10…

Կարդալ ավելին

Հայաստանում հայտնված ադրբեջանցի զինծառայողը չի ուզում վերադառնալ Ադրբեջան, մենք չենք կարող նրան բռնի ձևերով վերադարձնել․ Փաշինյան

Խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայողներ Հայաստանի տարածքում են հայտնվել, քանի որ փախուստի են դիմել՝ համածառայակիցների կողմից նվաստացուցիչ վերաբերմունքի պատճառով։ «Կատարված քննչական գործողությունների արդյունքում ակնհայտ է, որ Ադրբեջանի բանակի զինվորն ուղղակի փախուստի է դիմել իրենց դիրքերից իր ծառայակցի հետ՝ մյուս համածառայակիցների կողմից ճնշումների և նվաստացումների ենթարկվելու պատճառով, և ամենևին փաստ չէ,…

Կարդալ ավելին

Պատրաստ ենք վերսկսել հանդիպումներն ադրբեջանական կողմի հետ. Արարատ Միրզոյան

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է , որ  հետաձգվել է վերջին նախատեսված հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, որը պետք է տեղի ունենար Մոսկվայում, և այդ հետաձգումը պայմանավորված է եղել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակով։ «Մենք պատրաստ ենք այժմ վերսկսել հանդիպումները, բայց ուզում եմ ասել, որ նույնիսկ հանդիպման հետաձգման պարագայում, ըստ…

Կարդալ ավելին