Վիրավոր զինծառայողներից 4–ը Երևանում են, 2–ը՝ Սիսանում. Ավանեսյան

Վիրավոր զինծառայողներից 4–ը Երևանում են, 2–ը՝ Սիսանում։ Ավանեսյանի խոսքով` ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորը պայմանագրային զինծառայող է։ Սյունիքի մարզի Տեղ գյուղում ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորված վեց զինծառայողներից չորսը Երևանում են, մյուս երկուսը՝ Սիսանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Սիսիանում գտնվող զինծառայողներին Երևան տեղափոխելու կարիք այս պահին չկա»,–ասաց Ավանեսյանը։ Տեղ գյուղի…

Կարդալ ավելին

Ես մտածում եմ՝ կարո՞ղ է ուրիշ երկրի գործակալներ են այդ մարդիկ, հավաքագրված գործակալներ․ Փաշինյանը՝ «5-րդ շարասյան» մասին

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ իր զգացողությունները՝ 44-օրյա պատերազմում «5-րդ շարասյան» առկայության վերաբերյալ, ինչ-որ փաստերի վրա՞ են հիմնված։ Քոչարյանը նաև իր անձնական «զգացողությամբ» կսվեց՝ նշելով, թե իր տպավորությամբ՝  «6-րդ շարասյուն» էլ կա։ Նիկոլ Փաշինյանն իր պատասխանն սկսեց հեռուստատեսային մի ռեպորտաժի բովանդակությունը ներկայացնելով․ ռեպորտաժը, նրա խոսքով, բարձրաստիճան…

Կարդալ ավելին

ՌԴ-ն Հայաստանից պարզաբանում է խնդրել ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին մասնակցելու վերաբերյալ

Այսօր՝ ճեպազրույցում  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է , որ Մոսկվան Երևանից պարզաբանում է խնդրել ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին Հայաստանի մասնակցության հետ կապված։ «Մենք հայ գործընկերներից պաշտոնական պարզաբանումներ ենք խնդրել ՆԱՏՕ-ի զորավարժություններին նրանց մասնակցության վերաբերյալ։ Պատասխան ստանալուն պես կորոշենք մեր արձագանքը», – ասել է նա։ «Անշուշտ, Երևանի հրաժարվելը ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելուց իր տարածքում…

Կարդալ ավելին

Երևան–Երասխ ճանապարհին ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է

Երևան–Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ–ի աջակողմյան հատվածում «VAZ-2109» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին, ինչի հետևանքով բռնկվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Միջադեպի մասին ահազանգը ստացվել է ապրիլի 12-ին, ժամը 13:49-ին։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության մարզային և Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ: «Պարզվել է,…

Կարդալ ավելին