ԱԺ-ն ապրիլի 18-ին արտահերթ նիստ կգումարի

Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ՝ ապրիլի 18-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Այս մասին որոշումը ստորագրել է ԱԺ նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:

Կարդալ ավելին

Միջադեպ ծանրամարտի առաջնության ժամանակ, հայտնի դիզայները վառել է Ադրբեջանի դրոշը․ նոր մանրամասներ (տեսանյութ)

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը: Սկզբում անմիացիոն շքեղ շոու ծրագրով ներկայացվեց Հայաստանի պատմությունը՝ հեթանոսական ժամանակաշրջանից մինչև քրիստոնեության ընդունում, տառերի ստեղծում, ապա անդրադարձ կատարվեց ժամանակակից Հայաստանին, ներկայացվեց հայկական մշակույթը, շինարար հայի կերպարը: Բացման արարողությունն առանց միջադեպի չանցավ: Ադրբեջանի անունը հայտարարելիս նախ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն տրիբունաները սուլեցին: Երբ…

Կարդալ ավելին

Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ նվաճեց նժույգ թափեր վարժությունում

Սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնության եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը նժույգ թափեր վարժությունում։ Մարզիկը վաստակել է 14.266 միավոր։ Առաջին տեզը զբաղեցրել է իռլանդացի Ռիս Մաքլենագանը, երկրորդ տեղը՝ բելգիացի Մաքսիմ Ժենտյեսը։ Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության բազմամարտի վարժությունում Արթուր Դավթյանը չորրորդ տեղն էր զբաղեցրել։  

Կարդալ ավելին

Երևանում կիսակառույց շենքի վերելակի հորանում հայտնաբերվել է տղամարդու դի

Ապրիլի 15-ին, ժամը 13։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նազարբեկյան թաղամասում գտնվող կիսակառույց շենքի վերելակի հորանում դի կա․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել Վ․ Ս․-ի (ծնված 1968 թ․)…

Կարդալ ավելին