Մետրոպոլիտենի ոստիկանները երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ են հայտնաբերել

Ապրիլի 14-ին մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահում հայտնաբերել, զենք-զինամթերք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 31-ամյա մի երիտասարդ: Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվության բաժնից: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի «RETAY Baron HK cal» տիպի գազային ատրճանակ՝ լիցքավորված 10 փամփուշտով: 31-ամյա տղամարդը ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին:

Կարդալ ավելին

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ. հանքավայրի աշխատանքը դադարեցված է

Երեկ երեկոյան ժամը 19:00-23:00 ընկած ժամանակահատվածում կրակոցներ են հնչել Սոթքի հանքավայրի ուղղությամբ։ Այս մասին հայտնեցին ԳՊՄ Գոլդ ընկերությունից։ «Գիշերը իրավիճակը հանգիստ է եղել, տարհանում չի եղել: Երեկոյան կրակոցներից հետո հանքի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։ Առավոտյան կրակոցները նորից վերսկսվել են, որի արդյունքում որոշում կայացվեց դադարեցնել հանքավայրի աշխատանքը և տարհանել աշխատակիցներին։ Հանքի աշխատանքը դեռևս դադարեցված ենք պահում,…

Կարդալ ավելին

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Երևանում Ադրբեջանի դրոշն այրելու փաստով

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Երևանում Եվրոպայի ծանրամարտի առաջնության բացման արարողության ժամանակ ադրբեջանական դրոշն այրելու փաստով։ Հայտնում է «Ինտերֆաքս»-ը։ Գործը հարուցվել է ազգային ատելություն և թշնամանք հրահրելու և Ադրբեջանի պետական դրոշն անարգելու հոդվածներով։ APA գործակալությունն էլ հայտնում է, որ Արամ Նիկոլյանին ազգային և միջազգային դատական պատասխանատվության ենթարկելու համար դիմումներ են ուղարկվելու արտասահմանյան երկրներին և համապատասխան մարմիներին…

Կարդալ ավելին

ՀՀ իշխանությունն առօրյա կյանքով է ապրում, որտեղ միակ խնդիրն աթոռի պաշտպանությունն է․ արցախցին մնացել է միայնակ

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ գրել է որ Արցախն արդեն 125 օր է՝ շրջափակման մեջ է, ընդգծելով , որ արցախցին մնացել է միայնակ։ «Թե ինչ է նշանակում շրջափակման պայմաններում այսքան երկար ապրելն առաջին անհրաժեշտության ապրանքների՝ բենզինի, գազի, էլեկտրաէներգիայի դիֆիցիտի պայմաններում, միայն արցախցիները գիտեն: Թե ինչ երևացող, չերևացող խնդիրներ են առաջացել` հոգեբանականից մինչև օրվա հացի լուծում, իրենց…

Կարդալ ավելին