April 17, 2023 Page 10

Արարատի մարզային վարչության օպերլիազորները ծեծել են քննիչին, նրանցից մեկը նաև թմրամիջոց է իրացրել

Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերլիազորներ Վ.Ս.-ն և Ս.Ք.-ն, հանցավոր համաձայնության գալով, 2022 թվականի հոկտեմբերի 3-ին ծեծի են ենթարկել ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության քննիչ Ն.Բ.-ին՝ պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով: ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում քննված վարույթով տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ օպերլիազոր Վ.Ս.-ն զբաղվել է թմրամիջոցի ապօրինի իրացմամբ. իր մտերիմ Մ.Գ.-ի…

Կարդալ ավելին

Պատգամավոր Մհեր Սահակյանին մեղադրանք է առաջադրվել

«Հայաստան» խմբակցության պատգամավորը զրկված է անձեռնմխելիությունից։  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Նշենք, որ Ազգային ժողովը 65 կողմ ձայնով համաձայնություն տվեց Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու` գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությանը։

Կարդալ ավելին

Փոխանցվել է անհետ կորած համարվող ադրբեջանցիների ոսկորներ և երեք քարտեզ. Մանրամասներ Ադրբեջանի հետ բանակցություններից

Հայաստանի կառավարությունը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի հետ տարբեր ուղղություններով տարվող բանակցությունների վերաբերյալ։ Ինչպես նշված է ՀՀ կառավարության ծրագրի 2022 թվականի  կատարման վերաբերյալ զեկույցում, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը տեղի է ունեցել հետևյալ հիմնական ուղղություններով՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագիր, ԼՂ հիմնախնդրի կարգավորում, տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակում, սահմանազատում և անվտանգություն, հումանիտար հարցեր: 2022 թվականին ՀՀ-ն…

Կարդալ ավելին

Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 37 վթար. 3 մարդ զոհվել է, 52-ը՝ ստացել վնասվածքներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 14-ից 17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 119 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված։ Հայտնաբերվել են 2 անհետ կորած և 12 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 12 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում…

Կարդալ ավելին