Արենի-Չիվա ավտոճանապարհին բախվել են «MAN» բեռնատարը և «Opel Zafira»-ն․ կա տուժած

Ապրիլի 17-ին, ժամը 19:26-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արենի-Չիվա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 106-րդ կմ-ին բախվել են «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Ղ․, ծնված 1966 թ․) և…

Կարդալ ավելին

Վահագն Խաչատուրյանն ընդունել է օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է մեծանուն երգիչ եւ մշակութային գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանին։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից: Հանրապետության նախագահը նշել է, որ լինելով աշխարհահռչակ երգչի վաղեմի երկրպագուն, մշտապես բարձր է գնահատել նրա բացառիկ կարիերան միջազգային ամենահեղինակավոր բեմերում, համագործակցությունն արվեստի համաշխարհային մեծությունների հետ, տարիների ընթացքում ձեռք բերած փորձառությունն ու կապերը։…

Կարդալ ավելին

ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին. պետքարտուղարի փոխտեղակալը՝ Ռուբեն Ռուբինյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 17-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից։ Հյուրի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասները: Էրիկա Օլսոնը հայտնել է, որ ԱՄՆ-ն աջակցում է կարգավորման գործընթացին:…

Կարդալ ավելին

Ադրբեջանը կրակել է Սոթքի ուղղությամբ. Նոր մանրամասներ. Հակիրճ լուրեր (տեսանյութ)

Ապրիլի 16-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը, հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 10:00 դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Կարդալ ավելին