Դատախազն առաջարկում է Վազգեն Մանուկյանին տուգանել 500 հազար դրամով
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, տեղի ունեցավ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով հերթական դատական նիստը: Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 301-րդ հոդվածի հատկանիշներով (իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելը): Վազգեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում՝ այն համարելով քաղաքական հետապնդում: Նիստի ընթացքում դատախազ Արմեն Գևորգյանն ընթերցեց…
