Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանում 3.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Սպուտնիկ Ադրբեջանը։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 15:21-ին Իսմայիլիում: Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 12 կմ խորության վրա։
