ՄԻՊ–ը հանդիպել է 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորածների հարազատների հետ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է 44-օրյա մարտական գործողությունների արդյունքում գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքների անդամների հետ: Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ աշխատակազմի մամուլի ծառայությունը։ «Հանդիպման ընթացքում զինծառայողների ընտանիքների անդամները մի շարք խնդիրներ են բարձրացրել։ Դրանք կապված են ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների, նախաքննության ընթացքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման, քրեական վարույթի շրջանակում տուժող ճանաչվելու և այլ հարցերի…
