Հրդեհ՝ Սևանի հանգստյան գոտիներից մեկում․ ջերմահարվել է 10 քոթեջ

Ապրիլի 18-ին, ժամը 15։42-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սևան քաղաքի «Լավանդա Սիթի» հանգստյան գոտում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հանգստյան գոտու շրջակայքում այրվում է խոտածածկույթ և եղեգնուտ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։20-ին,…

Կարդալ ավելին

Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները փակել են Երևան-Սևան մայրուղին (տեսանյութ)

Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները փակել են Երևան-Սևան մայրուղին՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը։ «Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները փակել են Երևան-Սևան մայրուղին՝ պահանջելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության…

Կարդալ ավելին

Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Լիտվա

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: «Այցի շրջանակում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա Լիտվայի նախագահի և բարձրագույն ղեկավարության հետ: Նախագահ Վահագն Խաչատուրյանը կմասնակցի հայ-լիտվական գործարար համաժողովի բացմանը, կայցելի Վիլնյուսի համալսարան, որտեղ հանդես կգա դասախոսությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին

Արցախի պետնախարարը խորհրդակցել է կտրոնային ապրանքների իրացման շուրջ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը պետական լիազոր մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակին և կենսական նշանակության ապրանքների մատակարարմանն ու վաճառքին։ Այս մասին հայտնում են պետնախարարի գրասենյակից։ Լիազոր մարմինների ղեկավարները ներկայացրել են բնակչությանն ապրանքների մատակարարման ընթացքն ու խնդիրները, ինչպես նաև շրջափակման հարուցած սոցիալական լարվածության մեղմացմանն ուղղված պետական միջոցառումները: Քննարկվող գլխավոր…

Կարդալ ավելին