Մարտակերտի և Ասկերանի շրջաններում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբն հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է արձանագրել Ասկերանի և Մարտակերտի շրջաններում։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։ «Ասկերանի և Մարտակերտի շրջաններում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է արձանագրվել։ Տուժածներ չկան։ Փաստի առթիվ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում», – ասված է տեղեկագրում։ Հաղորդվում…
