Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակման պատճառով ՀՀ ՔԿՀ-ներում գտնվող ազատազրկված անձանց մասնակցությունն Արցախում դատական նիստերին դարձել է անհնարին․ ԱՀ ՄԻՊ
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Գորիս-Ստեփանակերտ մայրուղու անօրինական արգելափակման պատճառով ՀՀ քրեակատարողական հիմնարկներում գտնվող ազատությունից զրկված անձանց մասնակցությունն Արցախում դատական նիստերին ապահովելն օբյեկտիվ պատճառներով դարձել է անհնարին, ինչի հետևանքով նշյալ անձինք փաստացի զրկված են քրեական գործով իրենց վերաբերյալ դատական քննությանն Արցախի Հանրապետությունում մասնակցելու հնարավորությունից: Ստեղծված իրավիճակում, նրանց մասնակցության անհնարինությամբ պայմանավորված, դատական նիստերը հետաձգվում են՝…
