April 20, 2023

Արցախի իշխանությունները լուռ հեզությամբ, մասնակցում են Արցախի ոչնչացմանը. պատգամավոր

Գուրգեն Արսենյանը ՀՀ ԱԺ ամբիոնից փրփրած բերանով, մատ էր թափ տալիս Արցախի վրա. թե բա պարապ նստել եք, մենք ձեր անվտանգությունն ենք ապահովում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ԱԺ  պատգամավոր Մետաքսե Հակոբյանը: «Կասկածից վեր է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթած քպ-ական չհայ հանցագործ խմբակի անդամներին միավորում է Արցախի ու այստեղ ապրող ՀԱՅԵՐԻ…

Կարդալ ավելին

Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված ռիսկերը արդիական են. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Իրավիճակը Հարավային Կովկասում բարդ ու պայթյունավտանգ է։ Իսկ Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված ռիսկերը արդիական են։ Ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ «Իհարկե, ոչ ոք չի պատրաստվում հայ դաշնակիցներին պարտադրել այս կամ այն որոշումը Ադրբեջանի հետ հակամարտության կամ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։ Բայց եթե ՀԱՊԿ-ը ժամանակին ունենար տեղեկատվական-վերլուծական կենտրոն, եթե այս…

Կարդալ ավելին

Ադրբեջանցիները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Ապրիլի 20-ին՝ ժամը 15:40-19:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկան: Հայտնում են ՊՆ-ից։ Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Կարդալ ավելին

Ծանրորդ Տաթև Հակոբյանը գոհ է Եվրոպայի առաջնության իր արդյունքից

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Տաթև Հակոբյանը վերջին ձեռքբերումից հետո էլ շարունակելու է մնալ ասպարեզում: «Ծանրամարտի Եվրոպայի այս առաջնությունում կարողացա անել այսքանը, բայց միայն այս պահի դրությամբ: Արել եմ ուժերիս ներածին չափով ամեն ինչ: Ամեն դեպքում ես գոհ եմ իմ արդյունքից»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հակոբյանը: Նրա խոսքով` առաջնության չեմպիոն Ֆրանսիայի…

Կարդալ ավելին