Հայտնի է՝ ինչ են քննարկել ՔՊ Նախաձեռնող խմբի նիստում

Ապրիլի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։ Քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրություններին առնչվող հարցեր։ Կուսակցության Վարչության անդամ, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը ներկայացրել է մայրաքաղաքում տարվող աշխատանքները և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։

Կարդալ ավելին

Երևանի քաղաքապետի ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերին. Գնել Սանոսյան

Երևանի քաղաքապետի ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերին, եթե խանգարող ոչինչ չլինի: Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: «Օրենքով սեպտեմբերին է  նախատեսված, կարծում եմ՝ եթե որևէ հանգամանք չառաջանա, իսկ հանգամանք առաջանալու դեպքում բոլորս պետք է քննարկենք, որովհետև  օրենք է: Որևէ  խնդիր չեմ տեսնում, սեպտեմբերին նախանշված է ժամկետը, կգնանք ընտրության», – նշեց…

Կարդալ ավելին

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի գործունեության ընթացիկ հարցերի քննարկման նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից Վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացվել են մարմնի կողմից բնապահպանության և ընդերքի ոլորտում իրականացվող աշխատանքները և առկա խնդիրները: Ծավալվել է քննարկում բարձրացված հարցերի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել…

Կարդալ ավելին

Արցախում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում առաջադրանքների կատարումը։ Տեղեկանում ենք ՌԴ ՊՆ տեղեկագրից։ Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները երեք երթուղիներով պարեկություն են իրականացրել Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։ Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում։ Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում դեպքի առնչությամբ։ Ապահովվել է Գորիս-Ստեփանակերտ…

Կարդալ ավելին