April 21, 2023

ՀՀ ՄԻՊ-ն Անդրեա Վիկտորինին է ներկայացրել Սյունիք կատարած այցի արդյունքները

Այսօր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։ Հանդիպման սկզբում դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհավորել է Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպանի պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և վերահաստատել Պաշտպանի հաստատության հետ սերտ համագործակցությունը շարունակելու ԵՄ պատրաստակամությունը։ Մարդու իրավունքների պաշտպանն իր հերթին բարձր է գնահատել ինչպես Հայաստանում ԵՄ գրասենյակի դերը…

Կարդալ ավելին

ԱԳ փոխնախարարն ու Շվեյցարիայի ԶՀԳ գլխավոր տնօրենը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Ապրիլի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Պատրիսիա Դանզիին, որը գտնվում էր Հայաստանում տարածաշրջանային այցով: Պարույր Հովհաննիսյանը, ողջունելով Շվեյցարիայի գործակալության տնօրենի այցը Հայաստան, բարձր է գնահատել Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը: ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել գործակալության կողմից գյուղատնտեսության, կոռուպցիայի…

Կարդալ ավելին

Երևանը նախապատրաստվում է ապրիլի 29-ի համապետական շաբաթօրյակին

Ապրիլի 29-ին նախատեսվող համապետական շաբաթօրյակին ընդառաջ Երևանի քաղաքապետարանում վարչական շրջանների ղեկավարների, վարչությունների պետերի և պատասխանատու կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրվել է աշխատանքային քննարկում: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի մամուլի վարչությունից: Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը նշել է, որ նախապատրաստական և կազմակերպչական հիմնական աշխատանքներն ավարտված են: Հստակեցվել են այգիներն ու պուրակները, ինչպես նաև աղբի կուտակման քրոնիկ հասցեները: Մաքրման…

Կարդալ ավելին

Դավիթ Հովհաննիսյանը Եվրոպայի չեմպիոն է, Արա Աղանյանը՝ արծաթե մեդալակիր

Ծանրամարտի ԵԱ 96 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականը երկու մեդալ նվաճեց։ Դավիթ Հովհաննիսյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն։ Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 164, 167, 170 կգ: Այս վարժությունում Հովհաննիսյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում նա ֆիքսեց 200, 205 կգ և այս վարժությունում ևս դարձավ ոսկե մեդալակիր: Երկամարտի 377 կգ…

Կարդալ ավելին