Միակ փաստաթուղթը, որի տակ ՀՀ քաղաքացիներն ուզում են տեսնել Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը, նրա հրաժարականի դիմումն է․ Մամիջանյան
Չնայած ՀՀ գործող իշխանությունների թույլ տված բոլոր խայտառակ սխալներին, Հայաստանի համար դեռ կան որոշ հնարավորություններ՝ մասնակի շտկելու իրավիճակը, հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ ներկայացնելով դրա համար անհրաժեշտ քայլերը․ «ՀՀ-ն պետք է բացառի ցանկացած բանակցային ձևաչափ և բովանդակություն, որով հայ-ադրբեջանական հարաբերությունները տարանջատվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից։ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ Ստեփանակերտի…
