Եզրափակչի ավարտին 6 վայրկյան էր մնացել, հասկացա, որ Եվրոպայի եռակի չեմպիոն եմ. Արսեն Հարությունյան
Ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը, որը կարիերայում երրորդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն, լրագրողների հետ զրույցում կիսվել է տպավորություններով: Հայտնում է ArmSport.am-ը։ «Ելույթներս լավ եմ գնահատում: Այս մրցմանը շատ լավ էի պատրաստվել՝ թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես: Կառանձնացնեմ եզրափակիչ գոտեմարտը, քանի որ ինքս ինձ պետք է ապացուցեի, որ կարող եմ նրան հաղթել: Այս Եվրոպայի առաջնությունից հետո տեղափոխվելու եմ…
