Սահմանապահ զորքերի զինծառայողի գերեվարման մասին լուրերը կեղծ են․ ՀՀ ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողի՝ ադրբեջանական կողմից Տեղի մատույցներում գերեվարման մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում։

Կարդալ ավելին

Ալեքսանյանին պատկանող «Նաբերեժնիում» հայտնի գործարարներից մեկից խոշոր չափի գումար են հափշտակել

Ապրիլի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 13:20-ի սահմաններում Հայաստանում հայտնի գործարարներից մեկը ահազանգել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ նախորդ օրը ինքը գտնվելիս է եղել Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում, որտեղ ոմն Մերի ներկայացած աղջիկը, օգտվելով իր լոգարանում գտնվելու հանգամանքից, իր դրամապանակից գաղտնի համփշտակել է խոշոր…

Կարդալ ավելին

Գեներալ-գնդապետ Լենցովը Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատարն է

Գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը դարձել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատարը: Այս մասին գրել է Sputnik Արմենիա–ն՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության աղբյուրին։ ՌԴ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Լենցովն այս պաշտոնում կփոխարինի գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին (նա պաշտոնում մնաց մոտ 1 տարի և 3 ամիս)։ Լենցովը մինչև 2020 թվականը եղել է ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի…

Կարդալ ավելին

Արցախ-Հայաստան սահմանագծին ապօրինի ադրբեջանական անցակետի տեղադրմամբ պայմանավորված՝ չեղարկվել է 28 ուղեգրված բուժառուների տեղափոխումը

Ադրբեջանի կողմից շարունակվող Արցախի շրջափակման պայմաններում Արցախ-Հայաստան սահմանագծին ապօրինի ադրբեջանական անցակետի տեղադրմամբ պայմանավորված՝ վերջին օրերին չեղարկվել է 28 ուղեգրված բուժառուների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մասնագիտացված բուժհաստատություններ: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։ Շրջափակման 135 օրերի ընթացքում հրատապ առողջական խնդիրներով անձանց տեղափոխումը հնարավոր է եղել իրականացնել բացառապես «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ,…

Կարդալ ավելին