Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպել զինվորական կացարանում զոհվածների ծնողների հետ

Զոհվածների ծնողների ներկայացուցիչը հայտնել է, որ հանդիպումը փակ է լինելու։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողների հետ։ Տեղեկությունը հայտնում է ծնողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը։ Ապրիլի 18-ին տեղեկացրել էինք, որ ծնողները փակել են Երևան-Սևան մայրուղին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպում…

Կարդալ ավելին

756 անձի դասալքության համար մեղադրանք է առաջադրվել. Դատախազություն

44–օրյա պատերազմի ընթացքում զորամասը կամ ծառայության վայրը ինքնակամ թողնելու համար որպես մեղադրյալ ներգրավվել է 756 անձ։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը՝ կապված ՀՀ վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի՝ 11 հազար դասալիքների մասին հայտարարության հետ։ Ավելի վաղ, ՀՀ պաշտպանության նախարարությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան չէր մեկնաբանել վարչապետի կնոջ հայտարարությունը։ Դատախազության մեկնաբանությունում նշվում…

Կարդալ ավելին

Արցախում բնակվող, բայց ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց անձնագրի ժամկետը լրանալուց հետո հնարավոր չէ Արցախում այդ գործարքը իրականացնել

Արցախի «Արդարություն» կուսակցության ԵԿ նախագահ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախում բնակվող բայց ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց անձնագրի ժամկետը լրանալուց հետո հնարավոր չէ այստեղ այդ գործարքը իրականացնել, որի պատճառով անհնար է դառնում նաև բանկային քարտերի վավերականության ժամկետների և ՀՀ-ից ստացվող կենսաթոշակների փոխանցումները։ ՀՀ «կառավարությունը» փաստացի ոչ միայն ձեռքերը լվացել է Արցախից, այլ նաև…

Կարդալ ավելին

Ոչ մի պայման, այդ թվում՝ Մեծ Եղեռնի ճանաչումը, Թուրքիայի առջև չենք դնելու․ ՔՊ-ական

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ պահանջատիրության հարցը չկա։ Այդ հարցն, ըստ ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Վիգեն Խաչատրյանի, նախապայման է, իսկ Հայաստանի իշխանությունները Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման ճանապարհին նախապայմաններ չեն դնելու։ «Երբ մենք հարաբերությունները Թուրքիայի հետ կվերականգնենք, կհաստատենք դիվանագիտական հարաբերություններ, մեր պատմության ընթացքում ծառացած բոլոր կնճռոտ հարցերը լուծումներ կստանան»,֊ «Մեդիահաբ»-ի հետ զրույցում ասել է…

Կարդալ ավելին