Ադրբեջանցիները Հակարիի կամրջի մոտ «Դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք» գրությամբ ցուցանակ են դրել (լուսանկար)

Ադրբեջանական կողմը Հակարիի կամրջի մոտ նոր տեղեկատվական ցուցանակ են տեղադրել։ Նշենք, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի մասնակցությամբ դեռ շարունակվում են Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները, սակայն որևէ արդյունք դեռ չկա։

Կարդալ ավելին

«Պոլիգրաֆում» տարբեր տեսակի թմրամիջոցներ են իրացվել, 41 անձ է ձերբակալվել. ՔԿ

«Պոլիգրաֆում» տարբեր տեսակի թմրամիջոցներ են իրացվել, 41 անձ է ձերբակալվել։ Ձերբակալվածների թվում նաև ակումբի աշխատակիցներ կան։ Երևան քաղաքի Կորյուն փողոցի 19 Ա հասցեում գործող «Պոլիգրաֆ» ակումբում խուզարկության հետևանքով ձերբակալվել է 41 անձ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` անդրադառնալով ապրիլի 23-ին իրականացված խուզարկությանը։ Ձերբակալված անձինք հարցաքննվել են, ապա ազատ արձակվել։ Սոցցանցերում մի տեսանյութ էր տարածվել, ըստ…

Կարդալ ավելին

ՀՀ զինվորական դատախազի տեղակալն աշխատանքից ազատման դիմում է գրել

ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Հովհաննես Քոչարյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Aysor.am-ի հետ զրույցում Հովհաննես Քոչարյանը նշել է , որ աշխատանքից ազատվում է սեփական դիմումի համաձայն։ Աշխատանքից հեռանալու պատճառն անձնական է․ ընտանիքի անդամի առողջության հետ կապված հարցերով պետք է զբաղվի։ Հովհաննես Քոչարյանը Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալի պաշտոնում նշանակվել էր դեկտեմբերի 6-ին՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով։  

Կարդալ ավելին

Գագիկ Ծառուկյանին ու Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք տալու համար

ՀՀ ԱԺ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների ժամանակ նրանք կաշառք են տվել կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկելու համար։ ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը և «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանը կաշառք են տվել ընտրողներին։ Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։ Դեպքը…

Կարդալ ավելին