Հայաստանը նամակ է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը տեղեկացնում է․ «Ապրիլի 25-ին Հայաստանի Հանրապետությունը Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում Արդարադատության միջազգային դատարանում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի շրջանակներում նամակ է ներկայացրել Դատարան՝ 2023թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու հետևանքով առաջացած կարևոր զարգացումների վերաբերյալ՝ շեշտելով, որ անցակետի տեղադրումն Ադրբեջանի կողմից…

Կարդալ ավելին

Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասի հետ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ապրիլի 26-ին հանդիպում է ունեցել փաստահավաք առաքելությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Եվրոպական խորհրդարանի կիպրոսցի պատգամավոր, Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասի հետ: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են հետպատերազմական Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։ ԵԽ պատգամավորն անթույլատրելի է որակել Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի ապօրինի անցակետի…

Կարդալ ավելին

Ապրիլի 27-ին Արարատ Միրզոյանն ու Ֆրանսիայի ԱԳ նախարարը համատեղ ասուլիսով հանդես կգան

Ապրիլի 27-28-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Ապրիլի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Կատրին Կոլոնայի հանդիպումը, որին կհետևի համատեղ մամուլի ասուլիս:

Կարդալ ավելին

Ալեքսանդր Լենցովը նշանակվել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար

ՌԴ ԶՈւ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը նշանակվել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Տեղեկագրում նշվում է նաև, որ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի ռեժիմի պահպանմանը։ Վերջին 24 ժամվա ընթացքում հրադադարի…

Կարդալ ավելին